Շաբաթ օրը Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող վեց անձանց՝ հայտնում է Mehr-ը։ Ահաբեկիչները խոստովանել են իրենց պատասխանատվությունը բռնության մի քանի ակտերի, այդ թվում՝ անվտանգության չորս աշխատակիցների սպանության համար։               
 

Ասում են...

Ասում են...
10.05.2023 | 21:51

Որքան էլ մենք դա չուզենանք, ստիպված ենք խոստովանել, որ Ադրբեջանը վաղուց գտնվում է այլ ուժերի ուղեծրում՝ Թուրքիայի (և ոչ միայն) հետ միասին, և, ի տարբերություն Հայաստանի, նրա տնտեսությունը քիչ է կախված Ռուսաստանից։ Հայաստանն ուղղակի սակարկման են հանել՝ Ալիևին հակաիրանական ագրեսիայի դրդելու համար։ Իսկ Փաշինյանի Մոսկվա գալը այդ խաղի հերթական տարրն է։
Լուկաշենկոյին միայն մեկ հարց ունեմ. «Ինչո՞ւ, Ալեքսանդր Գրիգորևիչ, չհաջողվեց համոզել «ընկերոջդ»` Ալիևին, միանալ Հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Ի վերջո, հանուն ինչի՞ Բելառուսում շքերթը հետաձգեցիք»։

Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 154103

Մեկնաբանություններ